ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Աղոթարան

Աղոթարան
19.12.2025 | 22:00
Տե՛ր Ամենակալ,
երբ լույսը մեղմորեն բացվում է մեր աչքերի առաջ և օրը ծնվում է Քո կամքով,
ես կանգնում եմ Քո ներկայության առջև
խոնարհ սրտով և երախտագիտությամբ։
Թույլ մի՛ տուր, Տե՛ր,
որ ես ապրեմ միայն ինձ համար,
այլ սովորեցրու ինձ ապրել Քեզնով
և մերձավորի համար։
Օրհնի՛ր նրանց, Տե՛ր,
ովքեր այսօր ցավի մեջ են,
ովքեր հույս են փնտրում,
ովքեր լուռ արտասվում են։
Տե՛ր,
այժմ, երբ աղոթքս ավարտվում է,
թող Քո սերը չավարտվի իմ մեջ։
Թող Քո լույսը քայլի իմ առջևից,
իսկ խաղաղությունդ՝ բնակվի սրտիս խորքերում այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3894

Մեկնաբանություններ